Վարորդական իրավունքից զրկելու թվերի կրկնապատկումը իրավասուները կապում են ամբողջ հանրապետությունում Պարեկային ծառայության ներդրման հետ: Ուժեղացված վերահսկողության ընթացքում կարգազանցները երբեմն ընդունել են իրենց խախտումը, ոմանք էլ չարձանագրելու համար կաշառք առաջարկել: Նախորդ տարի ավելացել է նաև տուգանային 9 բալը սպառածների թիվը: Քիչ չեն եղել նաև վարորդական իրավունքից զրկվելուց հետո մեքենա վարելու դեպքերը:
Մանրամաները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում։