Իրաքում և Սիրիայում Իրանի հետ կապ ունեցող օբյեկտներին ԱՄՆ-ը ավիահարվածների հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի պատասխանել ամերիկյան բազայի վրա հարձակմանն այն պահին և այն վայրում, որը ճիշտ կհամարի:
«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Մերձավոր Արևելքում կամ աշխարհի որևէ այլ կետում: Բայց կարձագանքենք, եթե մեզ վտանգ սպառնա»,- շեշտել է Բայդենը: