Կայացել է ՀՀ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հանդիպմանը ներկայացվել է 2023 թվականին Գլոբալ հիմնադրամի կողմից Հայաստանում կատարված աշխատանքները, ինչպես նաև այս տարվա անելիքները: Գլոբալ հիմնադրամի մասնագետները քննարկել են նոր դրամաշնորհային հայտի մշակման գործընթացը, հայտին կից քաղաքացիական հասարակության և համայնքների կողմից ներկայացվող առաջնահերթությունները:
Նիստի մասնակիցները ոլորտին առնչվող մի շարք հարցեր են բարձրացրել, որոնց շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում: