2023-ի արդյունքներն է ամփոփել ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանը նշել է, որ ծախսերի մասով կատարողականը 97 տոկոս է: Անդրադառնալով թեմային, որ առանձին խոշոր ընկերություններ մասնաբաժին են զիջում պետությանը, նախարարը հավաստիացրել է՝ ոչ մեկից ոչինչ չեն խլում, նաև՝ իրազեկել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մշակում են ռազմավարություն, թե ինչ մասնակցություն պետք է ունենա պետությունը մասնավոր ընկերություններում:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: