Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի քրեական գործի քննությունը հունվարի 31-ին դարձյալ հետաձգվել է: Խաչատրյանը չէր ներկայացել առողջական վիճակի պատճառաբանությամբ: Մեղադրողը նշել է, որ պաշտպանական կողմի նպատակը դատավարությունը ձգձգելն է: Արդյունքում այս անգամ ևս չի հարցաքննվել գործով առանցքային վկա, «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը:
Նիստից հետո նրան հարցեր է ուղղել Տաթև Խաչատրյանը:
Մանրամասները` ռեպորտաժում: