Մեր ունեցած ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան, ակնհայտ է, որ պետք է ունենանք նոր ռազմավարություն, Հանրային ռադիոյին տված հարցազրույցում արձանագրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արտաքին հարաբերությունների և բանակի կառուցման համատեքստում շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ: Վարչապետի խոսքով՝ ինքն այդ լեգիտիմության սահմանը համարում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը:
Անդրադառնալով նոր Սահմանադրություն ունենալու մասին հարցին՝ երկրի ղեկավարը նկատել է, որ ճեղք կա քաղաքացու և պետության միջև, մանրամասնել՝ Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում, որ քաղաքացին ասի՝ քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն:
«Ինչպե՞ս համախմբել ժողովրդին այդ գործում» հարցին վարչապետը պատասխանել է.
«Պետք է խոսել մարդկանց հետ։ Ժողովրդի հետ խոսելը մեր միակ գործիքն է, մենք ուրիշ գործիք չունենք»։
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: