Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է դադարեցնել Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեությունը:
Նա վստահեցրել է, որ ՄԱԿ-ի գործակալությունն ամբողջությամբ ներթափանցել է ՀԱՄԱՍ կազմավորման մեջ և ծառայել վերջինիս, այդ թվում գործունեություն իրականացնելով դպրոցներում։ Իսրայելի վարչապետը նշել է, որ Գազայի հատվածում անհրաժեշտ է չեզոք մարդասիրական կազմակերպություն։
ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության աշխատակիցների մի մասը կասկածվում է հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակման և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ կապեր ունենալու համար:
Բենիամին Նեթանյահուն նաև հայտնել է, որ իսրայելական կողմն աշխատում է Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման ևս մեկ համաձայնագրի վրա, բայց «ոչ ամեն գնով», քանի որ կան «կարմիր գծեր»։ Նա նշել է, որ իսրայելական կողմը չի հրաժարվի իր առջև դրված նպատակներից: