Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն անցկացրել են երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններ:
Ադրեջանի ՊՆ-ի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ:
Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը: