2023-ին Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերին ուղղել է ավելի քան 33 միլիարդ դրամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Գործադիրի նիստում վարչապետը նշել է, որ մեծ գումարներ են ծախսվում այդ ծրագրերի համար, ևս մեկ անգամ կարևոր համարել որակով աշխատանքը և պատշաճ հսկողությունը: Երկրի ղեկավարը նաև խնդիրներ է արձանագրել պետական գնումների համակարգում, նշել՝ ընթացակարգը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից բիզնես հարաբերություններին: Ադրադառնալով կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի դիրքերի բարելավմանը՝ վարչապետը շեշտել է, որ Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության կամքն անփոփոխ է:
Նիստի մանրամասները՝ տեսանյութում։