Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին անձին թղթային տարբերակով ծանուցելու համար տարեկան 1.5 մլրդ դրամ է ծախսվում: Օրենսդրական փոփոխությունն առաջարկում է խախտման մասին էլեկտրոնային փոստով իրազեկման դեպքում տուգանքի 20 տոկոսի կրճատում: Իսկ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարելու դեպքում կգործի 30 տոկոս զեղչ: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
Մանրամասները՝ Անի Օհանյանի տեսանյութում։