«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ձեռք բերած նոր՝ «Միկրոտոմ» սարքավորման միջոցով կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ իրականացվել է նոր հետազոտություն՝ պարզելով բուսական ծագում ունեցող օբյեկտների մանրադիտակային պատկերը։ Այդ մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։
Հաշվի առնելով սարքի բացառիկ աշխատանքային հնարավորությունները (ձեռքի և ինքնաշարժ), այն փորձագետին թույլ կտա ստանալ 1 նանոմետր հաստության հետազոտելի նմուշներ՝ ամենակարճ ժամանակահատվածում պարզելով հատած, կտրած ծառի տեսակի պատկանելիությունը, կատարել ծառի՝ բնափայտի հետազոտություն, որն էլ հնարավորություն կտա փորձագետին իրականացնել համեմատական հետազոտություններ։
Սարքը կիրառվում է նաև ոչ կենսաբանական նմուշների հետազոտություններ իրականացնելու համար։