Մենք անընդհատ ամեն ինչ նայում ենք Ադրբեջանի, Թուրքիայի տրամաբանությամբ: Հայրենասիրության մոդելի խնդիր կա, որովհետև մեզ թվում է, որ այս աշխարհում մենք ենք, Թուրքիան ու Ադրբեջանը, «Մենք ենք մեր սարեր»-ի «մենք ենք, Ավստրիան ու Ամերիկան»:
«Հիմա շատ հետաքրքիր բան է՝ մենք միշտ այդ եռանկյունու, այն դեպքում Սովետական Միությունն էր մենք, հիմա մենք ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանն ու Թուրքիան, վերջ, էլ ուրիշ երկիր չկա աշխարհում: Այս նրբությունների մասին եմ ես ասում:
Հաջորդը՝ էլի շատ կարևոր մի բան: Այն, ինչ ես ասում եմ՝ մեր պետությունն այս առաջարկվող խոսույթն իրագործելու դեպքում ուժեղանալո՞ւ է, թե՞ թուլանալու է: Միանշանակ ուժեղանալու է: Իսկ, կներեք, Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր պետությունը ուժեղանա: Իհարկե չի ուզում, որովհետև նա՝ ա) թշնամանքի խոր զգացում ունի մեր նկատմամբ, և ինքը, բացի ռազմավարական և այլ բաներից, ուզում է մեզնից վրեժխնդիր լինել: Եվ, հիմա, երբ ինքը տեսնում է, որ Հայաստանում խոսույթ է ձևավորվում, որը հնարավոր է, որ իրագործվի, և որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կուժեղանա, ինքը պետք է ամեն ինչ անի, որ դա ընդհակառակը՝ Հայաստանի թուլացման պատճառ դառնա: Ու ինքն ի՞նչ պիտի ասի, պիտի ակնարկ անի, ասի՝ դե մեր պահանջով են այս ամեն ինչն անում: Ես ինչի էի ասում՝ մենք երկուսով ենք խոսում, սա մեր ներքին խոսակցությունն է, ինքն անընդհատ ուզենալու է մեր խոսակցության սեղանի շուրջը նստել, որ մեր խոսակցությունը մեզ հետ տեղի չունենա: Մանավանդ որ հասկանալիորեն Հայաստանում կան ուժեր՝ մի մասը՝ անկեղծ, օբյեկտիվորեն, մյուս մասը՝ ուղղորդմամբ, որոնք չեն ուզում, որ այս բովանդակությունն ընկալվի, նրանք ուզում են ասել՝ այս կառավարությունն ինչ անում է, անում է Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանի համար, Ադրբեջանի օրակարգն է բերում:
Ուղղակի հիշեցի՝ այս տրամաբանության մեջ բաներ կան, որ հասկանո՞ւմ եք, ես ինքս ինձ վրա զարմացած եմ, թե ես ինքս ինչպե՞ս դա չեմ նկատել՝ այս ամեն ինչի մասին այսքան երկար ժամանակ մտածելով ու խոսելով: Նախորդ օրն իմ աչքին ընկավ մեր Բանակի օրվա հետ կապված էմբլեմը, ու հետո ես հիշեցի, որ մենք բոլորս չենք ասում՝ Հայաստանի Հանրապետության բանակ, մենք ասում ենք՝ Հայոց բանակ: Ու մենք չենք նկատում դա, հասկանում ենք, որ դա մեզ համար այնքան սովորական բան է»,- ասաց վարչապետը: