Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող ՀՀ պետական օրհներգի տեսաշարը փոփոխության է ենթարկվել:
«Տեղեկացնում ենք, որ վերջին 8 տարիներին մեր եթերում հեռարձակվում է ՀՀ պետական օրհներգի նույն տեսաշարը, և այն որևէ փոփոխության չի ենթարկվել»,- ասված է հաղորդագրության մեջ: