Կառավարությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։
Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում է 2019 թվականի ապրիլի 19-ից, պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 18-ին:
«Բավականին աշխատանք արված է, բայց նաև շատ աշխատանք կա արվելու»,- ասաց վարչապետը՝ առաջարկելով հաստատել Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: