Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 2024 թվականին հանրապետությունում նախատեսված կարևոր զորավարժությունների մասին։
Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ Ղազախստանում 2024 թվականին մարտական պատրաստության միջոցառումների շրջանակում, Թուրքիան և Ղազախստանը կանցկացնեն «Կաբիլան Ժոլի-2024» համատեղ զորավարժություններ:
Լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն նաև Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների՝ Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մասնակցությամբ։ Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ երկկողմ հիմունքներով համատեղ վարժանքներ են նախատեսված Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի հետ։