ԱԺ գլխադասային հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը սահմանափակող օրենսդրական փոփոխությանը: Հանձնաժողովի նախագահը նկատել է, որ նախագծի ընդունման դեպքում կարող է անհավասար մրցակցություն ստեղծվել Հանրային մուլտիպլեքսի հեռարձակողների և չլիզենցավորված հեռուստաընկերությունների միջև: Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշել է, որ խնդրին լուծում կտան մինչև երկրորդ ընթերցում:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: