Նիդերլանդները, Գերմանիան և Լեհաստանը հռչակագիր են ստորագրել զորքերի և ռազմական տեխնիկայի տեղաշարժի համար միջանցք ստեղծելու մասին, X-ի միկրոբլոգում հայտնել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։
«Մեզ «ռազմական Շենգեն» է անհրաժեշտ՝ զինվորական անձնակազմն ու տեխնիկան ավելի արագ և արդյունավետ տեղափոխելու համար: Դա Եվրոպան կդարձնի ավելի ուժեղ: Մենք կարևոր քայլ ենք կատարել. Լեհաստանը, Գերմանիան և Նիդերլանդները ստորագրել են հռչակագիր ռազմական միջանցք ստեղծելու մասին»,- ասվում է հրապարակման մեջ։
Ռազմական միջանցք ստեղծած պետությունները հույս են հայտնել, որ մյուս երկրներն էլ կհետևեն իրենց օրինակին:
Միջանցքի ստեղծումը նախատեսում է լուծել բոլոր այն հարցերը, որոնք դանդաղեցնում են ռազմական տեղաշարժերը՝ սկսած ենթակառուցվածքներից մինչև բյուրոկրատական խոչընդոտներ։