ՆԱՏՕ-ի Steadfast Defender 2024 զորավարժությունները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար: Այսպես է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել դաշինքի մանևրին, որը սկսվել է Եվրոպայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա սպառնալիք է մեզ համար, դրա դեմ մշտապես ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, և, հատկապես այն ֆոնին, թե ինչպես է դաշինքը մի քանի տասնամյակ շարունակ իր ռազմական ենթակառուցվածքը տեղափոխում մեր սահմանները»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը Մոսկվայի դեմ առճակատման գործիք է, ձևավորվել է հենց այդ նպատակով և ներկայումս այն ղեկավարում է Միացյալ Նահանգները: