Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների, Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաք Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։
Ի դեպ, Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում առաջատար են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և քաղաքների շարքում։