Չինաստանի իշխանությունները չեն հրաժարվի ուկրաինական հարցում Ռուսաստանին աջակցելուց՝ չնայած ԱՄՆ ճնշմանը, և որ ԵՄ-ի հետ Պեկինի պաշտպանական համագործակցությունը հայտնվել է սպառնալիքի տակ։ Այս մասին ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ տեսակոնֆերանսով բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը։
Պաշտոնյան նշել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն և արևմտյան մյուս երկրները փորձում են մեկուսացնել Ռուսաստանին, Չինաստանը դա հասկանում է և փորձում վճռական աջակցություն ցուցաբերել Մոսկվային։ «Որպես աշխարհի երկու կարևորագույն և առանցքային ուժեր՝ մենք պետք է վճռականորեն պատասխանենք գլոբալ մարտահրավերներին»,- ընդգծել է նա։
Չինաստանի պաշտպանության նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանից ստացվող աջակցության համար:
«Մենք զգում ենք ռուսական կողմից ուժեղ աջակցություն Թայվանի և մեր հիմնական շահերին առնչվող այլ հարցերի վերաբերյալ»,- նշել է ՉԺՀ ռազմական գերատեսչության ղեկավարը: