Այսօր ավարտվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններին մասնակցելու համար առաջադրված թեկնածուների փաստաթղթերի ընդունումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցման կամ այն մերժելու մասին որոշում պետք է կայացնի ոչ ուշ, քան փետրվարի 10-ը։
Ռուսաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է առնվազն 100 հազար ստորագրություն հավաքեն: Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի երկու թեկնածուներ՝ «Համաժողովրդական ռուսաստանյան միության» առաջնորդ Սերգեյ Բաբուրինը և Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Իրինա Սվիրիդովան հայտարարել էին իրենց թեկնածությունը հանելու մասին։
Մանրամասները՝ ռեպորտաժում: