Մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, Հայաստանի դիրքորոշումն է ներկայացրել ԱԺ նախագահը՝ Չեխիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը: Ալեն Սիմոնյանի գնահատմամբ, սակայն, Ադրբեջանի քաղաքականությունը վերջին շրջանում այդ գործընթացը տանում է փակուղի: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը, պատահական չհամարելով, որ առաջինը Հայաստան է այցելել, տեղեկացրել է, որ այցելելու է նաև Բաքու:
Մանրամասները՝ ռեպորտաժում: