Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված: Այդ մասին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր սպասվող սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից ունեցած ակնկալիքներին:
«Հայկական կողմը պատրաստ է, և ինչպես արդեն իսկ հայտարարվել է, մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, և ոչ միայն ցույց տալ ինչ-որ երևակայական քարտեզներով, այլ՝ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով, և մենք լիահույս ենք, որ կհաջողվի այսօր և հետագայում առաջ գնալ այդ հանձնաժողովի գործունեության մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: