Չեխիայի Հանրապետությունը ԵՄ անդամ է, և այլ մարմինների անդամ է, որոնք աջակցում են, ես վստահ եմ, որ սա պետք է լինի համատեղ ջանք միշտ, որովհետև այս դեպքում մենք պետք է համագործակցենք այս մակարդակներում: Սա շատ կարևոր է մեզ համար հետևել համատեղ դիրքորոշմանը ԵՄ անդամ պետությունների կամ, օրինակ, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադառնալով Հայաստանի տարածքներն օկուպացնելու համար Չեխիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հավանականությանը՝ ասաց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:
«Շատ կարևոր է ընդգծել, որ մենք ոչ միայն օգտագործում ենք պատժամիջոցը որպես մեր երկրի գործիք կամ մեկ երկրի գործիք, այլև այս հաստատությունների, ինստիտուտների շրջանակներում»,- ասաց Ադամովան:
Ըստ Ադամովայի՝ Չեխիան նպատակ ունի հասնել մի արդյունքի, երբ այս տարածաշրջանում կլինեն խաղաղ ու բարգավաճող երկու երկրներ:
«Մենք միանգամայն աջակցում ենք երկրների ինքնիշխանությանը, բայց միևնույն ժամանակ լավագույն շրջանակը կլինի աջակցել երկրներին միջազգային մակարդակում՝ ՄԱԿ-ի կամ այլ մարմինների շրջանակում, որոնք ստեղծված են այս նպատակով: Մեր արժեքները հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության վրա, հետևաբար մենք միշտ փորձում ենք շեշտել այն, որ կարևոր է հոգալ մարդկանց մասին, հարգել մարդու իրավունքները՝ որպես առաջնահերթություն: Մենք կշարունակենք աջակցել փախստականներին, հարյուր հազարավոր անձինք ստիպված են եղել լքել իրենց տները, այս այցից հետո ես գնալու եմ Բաքու, մենք կարտահայտենք մեր աջակցություն հայ ժողովրդին»,- ասաց նա: