Հունվարի սկզբին նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է, որ Էկվադորը ռուսական և ուկրաինական հին սարքավորումները կփոխանցի ԱՄՆ-ին՝ ընդհանուր 200 միլիոն դոլար արժողությամբ նոր սարքավորումների դիմաց։ Մոսկվայի բողոքը չի ազդել այդ որոշման վրա:
Նախագահ Նոբոան պարզաբանել է, որ ուղարկվող ռազմական տեխնիկան մետաղի ջարդոն է, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները վկայակոչում են, որ դա ռազմական տեխնիկա է:
Էկվադորում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Սպրինչանը հայտարարել է, որ Մոսկվան այս գործողությունը կընկալի որպես ոչ բարեկամական քայլ։ Տեխնիկայի առաքումը նա անվանել է ներդրում ուկրաինական հակամարտությունում՝ մատնանշելով Էկվադորի դիրքորոշման հակասությունը, որն իրեն չեզոք կողմ է ներկայացնում ուկրաինական ճգնաժամի հարցում:
Հունվարի 19-ին ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Լորա Ռիչարդսոնը հայտարարել է, որ Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան և ևս վեց երկիր դեռևս ռուսական զենք ունեն։ Ըստ նրա՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են դրանք փոխանակել ամերիկյանով, եթե Լատինական Ամերիկայի երկրներն օգնեն Ուկրաինային։