Ադրբեջանում լրագրողների վրա հարձակումները, ընդդիմադիրների ապօրինի ձերբակալությունները և անդրազգային բռնաճնշումները հակասում են ժողովրդավարության սկզբունքներին՝ հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը՝ մեկնաբանելով Freedom House իրավապաշտպան կազմակերպության անդամ Գրեդի Վուգանի հայտարարությունն այն մասին, որ Բաքվի հիմնական նպատակը ադրբեջանական սփյուռքի շրջանում քննադատությունը կամ այլակարծությունը լռեցնելն է։
«Բաքուն պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և դադարեցնի հետապնդումները, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների նոյեմբերյան համաժողովին ընդառաջ համարվի միջազգային հանրության մաս»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քարդինը: