Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը՝ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության փոխխոսնակը: Ավելի վաղ նշվում էր, որ ամերիկացի 3 զինծառայող է զոհվել: Սաբրինա Սինգհը համոզմունք է հայտնել՝ տեղի ունեցածի հետևում կանգնած է Իրանը, քանի որ, նրա խոսքով, Թեհրանը ֆինանսավորում է Իրաքում և Սիրիայում գործող զինված խմբավորումներին, որոնք հարձակվում են ամերիկյան ուժերի վրա:
Պենտագոնի ներկայացուցիչը չի բացառել, որ ռազմաբազայի թիրախավորմանը կարող է ներգրավված լինել Իրաքի իսլամական դիմադրության մաս կազմող Քաթայիբ Հեզբոլլահ խմբավորումը:
Միջազգային լրահոսի մանրամասները՝ տեսաշարում։