Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: Այդ մասին քաղաքապետը գրել է Ֆեյսբուքում։
«Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների
երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ,
որպեսզի գործընթացը կազմակերպվի այնպես, որ կառուցապատումն անհարմարություն
չպատճառի երևանցիներին:
Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ կմշակվեն համակարգային
այնպիսի լուծումներ, որոնք կխրախուսեն հանրային միջավայր՝ կանաչ և հանգստի
գոտիներ ունեցող նախագծերի կյանքի կոչման գաղափարը»,- ընդգծել է քաղաքապետը: