Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Քննարկվել են Երևան քաղաքի զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին: Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում՝ օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար»,- գրել է Կոնջորյանը: