Հունվարի 30-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ապաստանի և ներգաղթի հարցերով նախարար Դիմիտրիս Կերիդիսին։
Հունաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Նախարար Կերիդիսն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ ընդգծելով հույն ժողովրդի հետ մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունները, երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներն էլ ավելի ակտիվացնելու վերաբերյալ: