ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 21-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Հավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍՆ կայքում: