ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտի մասով 2023 թվականի տարեկան հաշվետվությունը:
Ըստ այդմ՝ իրականացվել է 78 ստուգում (75 տնտեսվարող սուբյեկտում), արձանագրվել է 543 իրավախախտման դեպք (բոլոր ուղղություններով), նշանակվել է 146 վարչական տույժ, 16.790.000 դրամի տուգանք, 339.912.663 դրամի՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Հայտնաբերվել է նաև 113 ապօրինի ընդերքօգտագործման դեպք, 2.787.275 խոր. մ՝ ապօրինի հանքանյութի ծավալ, 1.800.918.616 դրամի՝ պետությանը պատճառված վնաս (միայն 20 դեպքով), 2 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն կասեցվել է:
Հղում՝ https://bit.ly/49hHw5j