Վրաստանի Կառավարության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։
Աղբյուրի բացառիկ տեղեկություններով՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշվել է կուսակցության համագումարն անցկացնել փետրվարի 1-ին։
«Մեր տեղեկություններով՝ կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, իսկ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Իրակլի Կոբախիձեն միաժամանակ կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը, նշում է «Իմեդի» հեռուստաալիքը։