Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին, որի ընթացքում հայտարարել է՝ եթե Կիևին ամերիկյան աջակցությունը դադարեցվի, դա կազդի ամբողջ Եվրոպայի վրա: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Մոսկվան բաց չի թողնի այդ հնարավորությունը և կսպառնա Արևմուտքին:
Նա ուղիղ չի պատասխանել հարցին՝ արդյոք պատերազմը կավարտվի՞ 2024 թվականին, փոխարենը նշել է՝ «պետք է հավատանք ժողովրդին, գործընկերներին և խաղաղությանը։ Ի վերջո, բոլոր պատերազմներն ավարտվում են»։
Միաժամանակ նա ընդգծել է՝ հստակ չէ՝ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր քանի մարդ է հեռացել Ուկրաինայից. այդ թիվը տատանվում է 6,5-7,5 միլիոնի միջակայքում։ Զելենսկին կարծիք է հայտնել, որ զորակոչի ենթակա տղամարդիկ, որոնք լքել են Ուկրաինան, պետք է վերադառնան։ Եվ նույնիսկ եթե չծառայեն, գոնե հարկեր վճարեն:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ներկայումս երկրի զինված ուժերի անձնակազմի թիվը 880 հազար է:
Մանրամասները՝ ռեպորտաժում: