«Բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով»,- հայտարարել է վարչապետը բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի տոնական միջոցառման ժամանակ: Նիկոլ Փաշինյանն անվտանգության ապահովման տեսանկյունից առանցքային երկու գործոն է մատնացույց արել՝ արտաքին հարաբերությունները և վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից: Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից:
Մանրամասները՝ ռեպորտաժում: