Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, վստահված գույքը հափշտակելու՝ 5, հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, խուլիգանության, թմրանյութի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, կողոպուտի, դրամանենգության, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության, ազատությունից ապօրինի զրկելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, անառակաբարո գործողություններ կատարելու, ինքնիրավչության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի ու երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և խարդախության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 1 մարդ զոհվել է, 44-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: