Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձագույն ղեկավարության հետ մասնակցել է հայկական բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Արարողության ընթացքում ծրագրային ելույթներով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Միջոցառմանը մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են վարչապետի հուշամեդալով։