Պատիվ եմ ունեցել մասնակցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը:
Ֆրանսիան ստանձնում է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ և զարգացնում է ռազմավարական մտերմությունը մեր երկու երկրների միջև»,- գրել է դեսպանը: