Դպրոցներում աշակերտական խորհուրդների ձևական լինելու մասին նամակ է ստացել կրթական գերատեսչության ղեկավարը: Աշակերտը ներկայացրել է տնօրենից խորհրդի ուղղակի կախվածությունը, ինքնուրույն որոշումների բացակայությունը: Նախարար Անդրեասյանը նշել է, որ սովորողներից առաջարկ են ստացել նաև կառույցի կանոնադրության փոփոխության վերաբերյալ, որը նախ կքննարկեն նախարարին կից աշակերտական խորհրդում:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: