«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի է ենթարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են «Հերացի» համալսարանական հիվանդանոց, ներկա պահին հետազոտման փուլում են գտնվում»,- հայտնել է Դանիելյանը: