2022-ի օգոստոսի ողբերգական դեպքից հետո, երբ Սուրմալուում պայթյունի հետևանքով 17 մարդ զոհվեց, առևտրի կենտրոնները ավելի հաճախ են հայտնվում տեսչական մարմնի խոշորացույցի ներքո: Այս պահին հրդեհատեխնիկական ստուգումներ են իրականացվում միանգամից 12 կենտրոնում:
Կա առնվազն մեկ առևտրի կենտրոնի գործունեության դադարեցման որոշում: Թե որ կենտրոնի մասին է խոսքը՝ դեռ չեն բացահայտում, քանի դեռ տնտեսվարողին պատշաճ չեն իրազեկել: Դեռ նախորդ տարի էին այդտեղ խնդիրներ արձանագրել. պարզվում է՝ 1 տարի անց էլ դրանց մեծ մասը վերացված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում։