Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ են Բերդ-Ճամբարակ և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Լոռու մարզի Գոգավան-Ստեփանավան և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Շիրակի մարզում, Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Թալին քաղաքում մառախուղ է:
Վարդենյաց լեռնանցքում, Ծաղկահովիտ գյուղում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։