Թբիլիսում Հայաստանի ու Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում երկու երկրի վարչապետները ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ սա պատմական որոշում է, որը կհզորացնի Հայաստանի և Վրաստանի բարեկամությունն ու գործընկերությունը: Փաշինյան - Ղարիբաշվիլի բանակցության օրակարգում եղել են նաև Երևան - Բաքու հարաբերությունները, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտելու հեռանկարը:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: