Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշել է հրաժարվել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելուց և կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը՝ նոյեմբերի 30-ը:
Ավելի վաղ Միշելը հայտնել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այդ դեպքում նա պետք է հրաժարական տար 2024 թվականի հուլիսին, և Եվրոպական խորհուրդը ժամանակավորապես կգլխավորեր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ հենց այդ երկիրն է այդ ժամանակ նախագահելու ԵՄ-ում։
«Ես չէի ցանկանում, որ իմ որոշումը շեղի ինձ Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում իմ առաքելության կատարումից կամ խաթարի այդ ինստիտուտն ու եվրոպական նախագիծը։ Նաև չեմ ուզում, որ դա որևէ կերպ օգտագործվի Եվրոպական խորհրդի պառակտման համար, որը, կարծում եմ, պետք է անխոնջ աշխատի հանուն եվրոպական միասնության»,- ընտրություններին չմասնակցելու որոշումը բացատրել է Միշելը:
Եվրախորհրդարանի 2024 թվականի ընտրությունները տեղի կունենան հունիսի 6-9-ը: Դրանց կհաջորդի Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորումը։ Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի մանդատները գործում են 5 տարի։