Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետք է 83,3 միլիոն դոլար վճարի գրող Ջին Քերոլին, որը մեղադրում է Թրամփին բռնաբարության և զրպարտության համար։
Թրամփը հայտարարել է, որ մեղավոր չէ, և նույնիսկ չի ճանաչում Քերոլին: Նա ծիծաղելի է որակել Մանհեթենի դաշնային դատարանի որոշումը, միաժամանակ մեղադրել Ջո Բայդենին՝ իրեն և հանրապետականներին հետապնդելու համար:
Թրամփի փաստաբանն էլ համոզմունք է հայտնել՝ նման որոշման պատճառն այն է, որ ԱՄՆ-ում նախագահի ընտրությանն ընդառաջ Թրամփը առաջատար դիրքում է։