Հունվարի սկզբին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը՝ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը: Նա հավելել է՝ հավանաբար, առաջիկա շաբաթներին Երևան կուղարկվի իրենց պատասխանը:
«Ինչպես գիտեք, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն անցկացվում են ուղիղ հանդիպումների միջոցով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հույս հայտնել, որ 2024 թվականին ուղիղ շփումները կշարունակվեն:
Նա անդրադարձել է օրեր առաջ Երևանի կողմից Բաքվին փոխանցված ականապատման քարտեզներին, Հայաստանին մեղադրել հարցը «խեղաթյուրելու» համար:
«Հայաստանը նախկինում ամբողջովին հերքում էր ականապատման քարտեզների գոյությունը: Հետագայում մեզ տրամադրված ականապատ քարտեզները լրիվ անօգուտ են եղել։ Անհեթեթ են այն պնդումները, թե Հայաստանը չգիտի ականների գտնվելու վայրը, որոնք ինքն է տեղադրել»,- ասել է Բայրամովը։