Հունվարի 24-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում-քննարկում է ունեցել Ջորջ Մեյսոնի համալսարանի «Ռուսաստան և Միջին Արևելք» ավարտական սեմինարի ունկնդիրների հետ։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Դեսպանն ունկնդիրներին է ներկայացել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ Արման Մկրտչյանը»,- նշված է գրառման մեջ։