«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առաջիկա երկու տարում մի շարք բարեփոխումներ կիրականացվեն, մի քանի մասնաշենքում նորոգումներն ընթացի մեջ են: Անչափահասները առանձին կլինեն մեծահասակներից՝ կառուցվող նոր շենքում ունենալով իրենց կարիքներին համապատասխան խնամք: Վերաինտեգրման խթանման նպատակով դատապարտյալների համար կլինեն կրթության, զբաղվածության հնարավորություններ: Քրեակատարողական հիմնարկը կվերազինվի ժամանակակից սարքավորումներով, անձնակազմը կանցնի վերապատրաստում: