Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել Հնդկաստանի զինված ուժերի և բարեկամ երկրների համար ռազմական տեխնիկայի, ուղղաթիռների, սուզանավերի համատեղ արտադրության հարցում: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրերս Ֆրանսիայի նախագահի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում, որի շրջանակում նա նաև ներկա է եղել Հնդկաստանի Հանրապետության 75-ամյակի առիթով կազմակերպված զորահանդեսին:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են ընդլայնել կապերը նաև էներգետիկայի, տիեզերքի ուսումնասիրության, առողջապահության, գյուղատնտեսության, կլիմայական ոլորտներում։
Բացի դրանից՝ կողմերը որոշել են ամրապնդել գործակցությունը Հնդկական օվկիանոսի հարավ-արևելքում: