Ամբողջ աշխարհում գերխնդիր համարվող ճարպակալման դեմ պայքարը՝ մեկ վիրահատությամբ. 140 կգ-ից ավելի կշռող բրիտանացի տղամարդու ստամոքսը հայ բժիշկները կրճատել են՝ երկայնակի մասնահատմամբ: Ստամոքսի մասնահատումը բերում է քաշի նվազման, ինչն իր հերթին հանգեցնում է ճարպակալման հետևանքով առաջացած մի շարք հիվանդությունների բուժման: Բարիատրիկ վիրահատության համար մեր երկիր են գալիս նաև ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից: